Տնտեսության շինարարական ոլորտը ակտիվացնելու և աճի տեմպերը վերականգնելու նպատակով ուշագրավ առաջարկություն է արել Հայաստանի կառավարությունը: Համաձայն դրա, անմիջականորեն կառուցապատողներից բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարները կնվազեցվեն վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարներից: Այսինքն, եթե տվյալ ֆիզիկական անձը կատարել է եկամտային հարկի գծով իր հարկային պարտավորությունները, ապա բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարները ենթակա են նրան հետ վերադարձման:
Խաչատրյան Ժոռա