Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցների համալրմանն ու արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակով Հայաստանի կառավարությունն առաջարկվում է վերանայել ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու (ԱԱՀ-ի հաշվարկված գումարները պակասեցնելու) համակարգը' փուլային տարբերակով անցում կատարելով ԱԱՀ-ի գծով հաշվանցումների կատարման հաշվեգրման մեթոդին: Ինչը նշանակում է, որ ԱԱՀ վճարողները կարող են այս հարկատեսակի գծով հաշվանցումներ կատարել անգամ այն դեպքում, երբ մատակարարներին կամ ծառայություն մատուցողներին դեռևս վճարումներ չեն կատարվել Այս առաջարկը ներկայացվել է երկրում գործարար միջավայրի բարելավման և տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ:
Վաչագան Գևորգյան