Քարդիֆում ԱՄՆ,Ֆրանսիայի,Իտալիայի,Մեծ Բրիտանիայի,Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդները համաձայնության են եկել նոր պատժամիջոցների կիրառման մասին ՌԴ դեմ...Նրանք նաև մեղադրել են ՌԴ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար՝մեղադրելով Մոսկվային Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելու համար...Որոշում է նաև ընդունվել տրամադրել Կիևին 15 մլն. եվրոի օգնություն...ՀՀ համար այս ամենից լավ "հոտ" չի գալիս...
Մեր երկրի նախագահի ելույթը ևս ցույց տվեց,որ "Արևմուտքը" երկակի ստանդարտներով առաջնորդվելով,կարող է Ռուսաստանին պատժելու համար վաղը ընդունի ԼՂ հարցի շուրջ թուրք-ազերիական տանդեմի կողմից պատրաստված փաստաթուղթը իր բոլոր բացասական հետևանքներով...Թուրքերը և կոյունլուները իրենց հույսը դրել են վատթարացող "Արևմուտք"-ՌԴ հարաբերությունների վրա...
Այս պարագայում "Արևմուտքի" համար մենք ՌՈՒՍԱՄԵՏ երկիր ենք...Իսկ հիմա այդպիսին լինելը ոչ միայն պոպուլյար չէ,այլ նաև ՎՏԱՆԳԱՎՈՐ...Հուսանք,որ մեր նախագահին և դիվանագետներին կայացած և կայանալիք անդրկուլիսյան բանակցություններում կհաջողվի չեզոքացնել այս վտանգը...Այստեղ նաև կարևոր է ՍՓՅՈՒՌՔԻ աջակցությունը...
Գագիկ Համբարյան