Կիանու Ռիվզը շատ է տարբերվում մյուս դերասաններից. նրա համեստ կյանքը, դժբախտ ճակատագիրը շատ ասեկոսեների հիմնական նյութ են դարձել, բայց մի բան ակնհայտ է' նա տաղանդավոր դերասան է և ամենակարևորը' մեծ բարերար:
Նա ծնվել է պրոբլեմատիկ ընտանիքում. հայրը նրանց լքեց, երբ ինքը 3
տարեկան էր, հետագայում հորը ձերբակալեցին թմրանյութերի վաճառքի համար: Մայրը անընդհատ փոխում էր կեցության վայրը' սկզբում Ավստրալիա, հետո' Կանադա ու ԱՄՆ: Վայրերի փոփոխման հետ փոխվում էին նաև Կիանուի «հայրերը»: Այս ամենը հոգեբանական ծանր ազդեցություն է ունենում դերասանի վրա: Նրա մանկության երազանքը հոկեյիստ դառնալն էր, որին խոչընդոտեց ստացած վնասվածքը:
Կիանուի ընկերուհին' Ջենիֆեր Սայմը, մահացավ ավտովթարից, դրանից ի վեր դերասանը չի կարողանում ունենալ լուրջ հարաբերություններ և ընտանիք կազմել, լավագույն ընկերը մահացավ թմրանյութերի օգտագործումից:
Երբ կրտսեր քրոջ մոտ ախտորոշվեց լեյկոզ, նա «Մատրիցա» ֆիլմից ստացած հոնորարի խոշոր մասը տրամադրեց քրոջ հիվանդության բուժմանը և լեյկոզի դեմ պայքարի ֆոնդին:
Չնայած կյանքի հարվածներին' Կիանուն աչքի է ընկնում իր մարդ տեսակով. ասում են, որ նա իր հոնորարը կրճատեց մինչև 2 միլիոն, որպեսզի Ալ Պաչինոն կարողանա խաղալ «Սատանայի փաստաբանը» ֆիլմում: Նա հրաժարվում է մարմնավորել դերեր, որոնք աչքի են ընկնում իրենց դաժանությամբ:
Կիանուն քաղաքում շրջում է առանց անվտանգության աշխատակիցների, նրան հաճախ կարելի է հանդիպել մետրոյում, քանի որ խուսափում է ավելորդ ճոխություններից:
Մի քանի տարի առաջ իր ծննդյան տարեդարձին նա գնել էր կեքս ու սուրճ, ու ցանկացած անցորդ կարող էր կանգնել ու շնորհավորել դերասանին: Սա խոսում է դերասանի պարզության ու խորը մարդկային արժեքների մասին:
Հ.Գ. Ինձ հանդիպած բացառիկ դերասաններից մեկը, ում չի կուրացրել ո'չ փառքը, ո'չ հարստությունը: Առաջնահերթ մա'րդ եղեք, մարդի'կ:
Իմացիր Ավելին