Էն ինչ խառը օր էր երեկ: Սկսեմ պատմել գը:


Ուրեմնս... ուռաաա՜՜ մենք արդեն ունենք մեր հերոսներին նվիրված երգ ու տեսահոլովակ ու, եթե մարդ կա, որ դեռ չի լսել ու հուզվել, ապա առաջարկում եմ լսել (https://www.youtube.com/watch?v=T87AiSf5-wg):


Երեկ ասում էին Մուրացանի հոսպիտալում ռումբ ենք դրել եկեք «տեր կանգնեք», դե ոստիկանությունը ԱԻՆ ու մնացած տեր կանգնողները աճապարեցին այնտեղ ու, ինչպես հիմնականում է լինում, լուրը ապատեղեկատվություն էր: Խոսքս ուղղում եմ զանգահարողներին. «Գնացեք ուրիշ տեղ «խաղացեք», զինվորական հոսպիտալի հետ գործ չունեք»:


Երեկ համացանցը ուրախության մեջ էր. Շուշան Թովմասյանը (էն սերիալի մեջի անընդհատ լացողը) նոր ֆոտոսեսիա էր արել ու բոլորիս աչքն էր կոխել իրա նկարները: Ասեմ ձեզ, որ լավ էլ մարդիկ հետաքրքրությամբ նայում էին այդ ֆոտոները ու ես էլ բացառություն չէի:


Բա չիմացաք... Շուշան Թովմասյանի նախանձից մի ֆոտոսեսիա էլ արեց Կիմ Քարդաշյանը.... GQ ամսագրում հատուկ տղամարդկանց համար մեր Քիմը ցույց տվեց իր էղած չեղածը, առանց որևէ թիթիզ ու ավելորդ հագուստի:


Գոոոոոոոոոոոոոոլ՜.... ցանկանում էինք բացականչել երեկ բոլորս, բայց... էլ ինչ բայց է, Շալանդը քաշեց մեզ.... Մենք երեկ կրվանք 2:0 ու ասեմ, որը, ըստ ֆեյսբուքյան ֆուտբոլամեկնաբաների, մէ՜ խայտառակություն էր մեր համար: Իսկ ինչ վերաբերվում է էս թիմով Եվրո 2016-ի գնալուն ,ապա ինձ թվումա լուչշե չգնանք:

 

 


Անկախ Հայաստան