Երեկ մեր Ազատ ու Անկախ Արցախի 23 ամյակն էր: Հետևելով ֆեյսբուքյան գրառումներին՝ հասկանալի է, որ շատ քչերը ընդամենը մոռացան նրա ծննդյան օրը շնորհավորել: Մարդիկ նույնիսկ հետաքրքիր տեսանյութեր էին պատրաստել: Մի խոսքով. «Երեկ տեղը տեղին նշին մեր փոքր քրոջ ծննունդը»:


Երեկ համացանցը գրավեց մեր Ջոլիի հարսանեկան նկարները: Մեր հարսը լավ էլ սիրուն էր, բայց դե մեր Կիմին չէր հասնի էլի. մերն ուրիշ է: Տեսնես քանի աղջիկ ասեց. «Ջոլին էլ պսակվեց, իսկ ես դեռ տունն եմ մնացել»: Մաղթում եմ, բոլորիդ, որ գտնեք ձեր Բռեդ Պիտերին ու պսակվեք:


Երեկ բուռն քննարկվում էր նաև Ուկրաինական զինվորների հանձնվելու ու իրենց հետ վարվելու վերաբերյալ համացանցում հայտնված տեսանյութը: Իհարկե, չես կարա ասես՝ ովա սխալ, ովա՝ ճիշտ, բայց մենակ մի բան կարաս ասես. «Էլի անմեղ մարդիկ իրար միս են ուտում մի քանի պաշտոնավորների որոշումների շնորհիվ»:


Պուտինը Նազարբայեվին երեկ ասելա, որ եթե շարունակի բզբզա, կարողա հանկարծ լավ չի լինի.... Դե սպասենք էս կարճամետրաժ ֆիլմի շարունակությանը:

 

 

 Անկախ Հայաստան