Էս էլ արդեն որերորդ անգամն է, երբ դուրս եմ գալիս մեր երկրից, գնում որևէ երկիր, հյուրանոցի համարում միայն քնելու համար եմ մնում, աչքս դուրսն է, քայլում ես քաղաքով, գեղեցիկ, ուրախ, շնորքով, բարի մարդիկ քեզ ժպտում են, քեֆս բերում է, իսկ մեր մոտ աշխատանքից հետո շտապում ես տուն, որ տնից հնարավորինս դուրս չգաս, որ չհանդիպես տխուր, ցնփոր, տգեղ, գռեհիկ, գրգռված մարդկանց... ու վերընշված գռեհիկները, ինչպես որ լափելով ապրում են, այնպես էլ ուղեղները լափաման դարձրած հևում են, քայլում ես մարդկանց կողքով քյաբաբի հոտ ես առնում, թթված... թեև ամեն երկիր իր թերությունները ունի, բայց մեզ մոտ թերությունները մեծամասնություն են կազմում ու շատ տխուր է պատկերը...

 

Վրաստանի նման դատարկ ու կոպիտ ժողովուրդը, դուք տեսնեք, թե ինչպես են ապրում, ոսկե դար են ապրում... ասում եք էլ, նույնիսկ սրճարան ես մտնում, քեզ ռուսերենով չեն ուզում պատասխանել, նույնիսկ հաշվի մեջ են վրացերենով գրում, ինչպես ուզում ես հասկացի... դա խոսում է լեզվի նկատմամբ հարգանքի մասին... իսկ մենք, ինչ ենք անում, եղածը ոչնչացնում ենք, տեղը մոլախոտ աճեցնում...

 

 

Արթուր Հայրապետյան