1547 թ. Էջմիածնում Ստեփանոս Սալմաստեցի կաթողիկոսը հրավիրում է «Տէրանց Հայոց» գաղտնի խորհրդակցություն: Որոշում է ընդունվում Հայաստանի ազատագրության խնդրանքով դիմել եւրոպական երկրներին՝ մասնավորապես Վենետիկին եւ Հռոմի պապին: Գրվում է նաեւ մի աղերսագիր, որի բովանդակությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ դարաշրջանի հայ քաղաքական մտքի «փայլատակումներին»: Ահա այդ նամակից մի հատված, որը բերում է Ղ. Ալիշանը.

 

 

«Եւ մենք խեղճ Հայքս ի մասին Պարսից ի ներքոյ խիստ տառապանաց այլադենից, կու սպասեմք ձեր գալուն, ինչպես սուրբ նախահարքն սպասէին Փրկչին Քրիստոսի: Գիտեմք, որ ի զգօնութենէ տէրանց Վենետաց պիտի գա մեր փրկութիւնն եւ ազատութիւնն: Կուղարկեմք մեր պատրիարքն Ստեփանոս, շատ պատճառանաց համար, առ մեծապայծառ տէրութիւն ձեր եւ մեր կողմանէ յանձնէ զմեզ առ ձեզ, եւ հետո շնորհ ընէք իրեն որ կարենա երթալ եւ համբուրել զոտս ամենասրբազան պապին»:

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ