Անհրաժեշտ է Ադրբեջանը ընդունի, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, ինքնուրույն և անկախ երկիր է... 1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում: 23 տարի առաջ արցախցին վերջապես նվաճեց սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

 

 

Կարելի է ասել, որ այսօր Արցախն իր ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ունի ձեռքբերված նվաճումներ, հավատարիմ է ժողովրդական սկզբունքներին: Արցախն ավելի ակտիվ պետք է ընդգրկվի ամենատարբեր միջազգային ծրագրերի մեջ:

 

 

Կարծում եմ, աշխարհը պետք է հաշվի նստի արցախցու ազատ, անկախ պետության մեջ ապրելու ցանկության հետ: Հատկանշական է, որ վերջերս ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը... Նման որոշումներն անպայման ճանապարհ կհարթեն դեպի ԼՂՀ միջաղգային ճանաչում:

Հպարտությամբ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղն այսօր կայացած պետություն է...

 

 

Վանիկ Էլիզբարյան