Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու տարաձայնությունները գնալով խորանում են՝ հասնելով այն կետին, երբ պետության ղեկավարները վիճում են, թե ով պետք է երկիրը ներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:
Ոմանք սա համարում են հետևանք երկրի կառավարման համակարգի, ըստ որի՝ երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է, սակայն հստակ սահմնազատված չեն նրա ու նախագահի լիազորությունները:
Ոմանք նշում են, որ ՙՙՎրացական երազանք՚՚ դաշինքը՝ Բիձինա Իվանիշվիլու հեռանալուց ու Միխայիլ Սահակաշվիլու թիմին իշխանությունից դուրս մղելուց հետո, կանգնած է պառակտման եզրին:
Բայց նաև կարծիք կա, որ նախագահի ու վարչապետի հակասությունները հրահրում է հենց ստվերում գտնվող միլիարդատերը՝ ՙՙկնքահոր՚՚ իր դերը ամրագրելու, իշխանության կառավարումն իր ձեռքում պահելու համար:
Սուրեն Սուրենյանց