ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում առաջին անգամ նշել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրը: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»- ը՝ վկայակոչելով «Արմենպրես»-ին, արարողությունը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության երիտասարդական թևը ՌԴ մայրաքաղաքի լավագույն ակումբներից մեկում' «Look in Rooms»-ում:
ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուքանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են կազմակերպելու միջոցառումը, որն իրոք, պատմական իրադարձություն է, քանի որ Արցախի անկախության հռչակման օրը նախկինում Մոսկվայում չի նշվել:
«Այսուհետև այս տոնն ամենամյա բնույթ է կրելու և տոնվելու է ավելի մեծ մասշտաբներով»,- ասել է նա' հայտնելով, որ իրենք պատրաստվում են իրենց փորձը փոխանցել Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային ենթակառուցվածքների երիտասարդ առաջնորդներին, որպեսզի Արցախի օրը տոնվի նաև ՌԴ մյուս քաղաքներում և ավելի մեծ թվով մարդիկ ներգրավվեն:
Վրեժ Հովսեփյան