«Մեր կաթողիկոսները միշտ չէ, որ ենթարկված են ռուս կառավարության հրահանգներին: Երբ 1877-ի ռուս-թրքական պատերազմը սկսվեց, Կովկասյան բանակի նշանավոր հայ զորավարներ Լորիս Մելիքովը, Լազարեւն ու Տեր Ղուկասովը, ռուսական կառավարության հրահանգով, գնացին Էջմիածին եւ խնդրեցին Գեւորգ Դ կաթողիկոսին, որ հրատարակեր Թուրքիո հայ ժողովրդին ուղղված մի կոնդակ, հրավիրելով նրանց աջակցությունն ու ծառայությունը ռուսական բանակին:
Հայրապետն այսպես պատասխանեց. «Ինչպես իմ պարտականությունն է խորհել Ռուսիո հայ հոտիս համար, նույնքան եւ պարտականությունս է խորհել վտանգի չենթարկելու սուլթանի իշխանության տակ ապրող ժողովրդիս կյանքը: Այդպիսի մի կոնդակ անպատճառ զայրույթով պիտի լցնի սուլթանին եւ առիթ պիտի ստեղծի հայկական հալածանքի ու կոտորածի: Ուստի, իբրեւ ընդհանուր հայ ազգի հոգեւոր հայր, ես չեմ կարող ինձ թույլ տալ աղետ բերել Թուրքիո հայոց վրա այսպիսի քաղաքական գործի խառնվելով»:
«Ձայն Փարիզի», 1949 թ. Յունուար 4
Հոդվածի հեղինակ' Պ. Տոնապետյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ'
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Դ («Հայազգի գործիչներ» ալբոմի թերթ, 1891թ.)'