Այսօր մի շարք դպրոցներում սկսվեց ուսումնական տարին: Մի քանի դպրոցներում, դեռևս փորձարկման նպատակով, մտցվել է «Ազգային պար» առարկան: Կարծում եմ, դա հիանալի նախաձեռնությունն է, որի միջոցով երեխաները, արդեն մանուկ հասակից, կտոգորվեն հայրենասիրական ոգով ու իրապես կընկալեն ազգային արժեքների ողջ հզորությունը:
Միաժամանակ կուզեի նշել, որ, ինչպես միշտ, դրական որոշումները ուղեկցվում են անցանկալի հետևանքներով:

 

Հերթական անգամ, նոր առարկայի ներմուծումը տեղի է ունենում, այլ առարկաների հաշվին, (այս դեպքում' ֆիզկուլտուրայի), փոխանակ, ընդամենը կայացնելու պարզ որոշում' լրացուցիչ ժամ հատկացնելու' նոր առարկայի ուսուցման համար: Չնայած, պետք չէ զարմանալ. ՀՀ կրթական համակարգը, իր կայացրած որոշումներով' համապատասխանում է այն «բարձր որակին», որը հատուկ է ամբողջ Հայաստանի Հանրապետությանը:

 

 

Լևոն Ստեփանյան