Օրվա Խորհուրդը Գիտելիքն է, Գիրը և Դպրությունը: Մեր ժամանակներում առանց գիտելիքի մարդը անգամ անկախ իր ցանկությունից ՛՛քառակուսիանում է՛՛,,,,ցավոք, շրջապատում և հանրային ՛՛էլիտայում՛՛ ունենք նման բազմաթիվ նմուշներ,,, Մենք կկարողանանք հաղթահարել մեր մարտահրավերները միայն մի դեպքում' երբ Գիտելիքը իսկապեսն դարձնենք հասարակության համար մեկ արժեք և գիտելիքի ստեղծմանը նվիրենք մեր հիմնական ռեսուրսները, լավագույն տարիները և լավագույն ուժերը,,,

 


Գիրը, որը երևի թե կարող ենք համարել ազգային ամենաուժեղ, ամենահզոր գաղափար, որի արտացոլումն է աշխարհում իր նմանակը չունեցող Մատենադարանը: Մեր նախնիները' Մեծ հայերը, չեն գտել առավել կարևոր գործառույթ, քան գրելը և այդ գրերի պահպանելը: Եվ պատահական չէ, որ մեր Մեծերը գրիչներ էին՝ գրել և թողել են մարդկությանը այն հիմնական արժեքները, որոնք ստեղծվել են հազարամյակների ընթացքում: Եվ մենք արժանապատվորեն պետք է կարողանանք կրել գրիչների ժառանգների մեծ պատիվը:

 

 


Եվ Դպրությունը, որը ազգապահպան, երևի թե, համար մեկ գործոնն է: Շատ կուզեի, որ մենք հասնեինք այն իրավիճակին, երբ դպրողը, Ուսուցիչը դառնար երկրում համար մեկ պատվաբեր աշխատանքը և համար մեկ կոչումը, որովհետև դպրությունը, ուսուցչի միջոցով փոխանցվող գիտելիքը, կյանքի նկատմամբ վերաբերմունքը առավելապես կարևորվում են առողջ հասարակություն, առողջ սերունդ և առողջ ապագա ունենալու տեսանկյունից: Չինացիները շատ գեղեցիկ են ասել այս կապակցությամբ. «Նա, ով ինձ հանդիսացել է գեթ մեկ օր որպես Ուսուցիչ, նա ինձ համար Հայր է ամբողջ կյանքում»: Կուզենայի, որպեսզի այս գիտակցությունը ևս ամրագրվեր մեր հասարակությունում:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ, ՍԻՐԵԼԻՆԵՐՍ:

 

 

Արմեն Դարբինյան