Ուկրաինական ճգնաժամի պատերազմական փուլի ավարտը դժվար թե տեղի ունենա մինչև հաջորդ տարվա գարունը: Ընդ որում, որքան էլ տարօրինակ թվա դա, ռազմական գործողությունների երկարաձգումը կարող է ձեռնտու լինել ինչպես ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Ռուսաստանի համար: Ճիշտ է՝ տարբեր նկատառումներից ելնելով: Ռուսաստանի համար կարևոր կլինի, որ ԵՄ երկրները ձմռան պայմաններում մեկ անգամ ևս մտմտան հակառուսական պատժամիջոցների կիրառման նպատակահարմարության մասին՝ արդեն տների ջեռուցման համար պահանջվող գազի սակավության պայմաններում: Իսկ գազի դեֆիցիտը կստեղծվի անվճարունակ Ուկրաինայի կողմից եվրոպական գազի հաշվին սեփական կարիքները հոգալու հետևանքով: Այսպիսով կարող է փոխվել եվրոպացիների վերաբերմունքը և Ուկրաինայի, և Ռուսաստանի հանդեպ: Այս իրավիճակը կարող են օգտագործել նաև ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան՝ ԵՄ-ն վերաֆորմատավորելու նպատակով: Դրա համար կարող են օգտագործվել ահագնացող տնտեսական դժվարությունները, որոնք ավելի ցցուն կդառնան գազի դեֆիցիտի պայմաններում: Որքան փորձեն եվրոպացիները առաջիկա ամիսներին ուկրաինական ճգնաժամի համատեքստում զերծ մնալ ԱՄՆ-ի ակտիվ աջակիցը լինելու անախորժ հեռանկարից, այնքան ավելի բարձր գին ստիպված կլինեն վճարել ձմեռնամուտից հետո:
Արման Մելիքյան