ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ լավ լուր. ԱՅ ՍԱ ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ.
Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի ուսուցչական անձնակազմը որոշել է հրաժարվել ավանդույթ դարձած սեպտեմբերմեկյան ծաղիկներից, խնդրելով բոլոր ծնողներին, ովքեր նախատեսում էին ծաղիկներ նվիրել իրենց երեխաների ուսուցիչներին, այդ գումարները փոխանցել սահմանապահ Այգեպար գյուղի դպրոցի պաշտպանիչ պատի կառուցման համար:
Իսկ շատ գեղեցիկ, բայց ամենաշատը մի քանի օրից թառամող ծաղիկների փոխարեն, նրանք կստանան երեխաների կողմից նկարված ու էլ ավելի գեղեցիկ ծաղիկներ, որոնք «կապրեն» հավերժ:
Շատ գովելի արարք, որը, հուսով եմ, կդառնա համահայկական ավանդույթ;)
Հ.Գ. Ուրախությունս անհնար է նկարագրել, ոնց որ հենց նոր Մուշս ազատագրած լինենք;)
Արման Հայրապետյան