Դրանից հետո ընտանիքի լիրիկական հարաբերությունները «ճաք են տալիս»: Ամուսինները դադարում են իրար սեր բացատրել, ընթրում են առանձին-առանձին, սպառում են զրույցի թեմաները, տանը հագնում են ինչ պատահի, քնելը նախընտրում են սեքսից, պառկում են տարբեր ժամանակ, նույնիսկ տարբեր տեղերում:


Հոգեբանները զգուշացնում են, որ համատեղ կյանքի չորրորդ տարին ամենակրիտիկանն է: Ընտանիքի փլուզման ռիսկն այդ ժամանակ մեծ է, քանի որ ամուսիններն սկսում են իրար վերաբերվել ստիպողաբար, դադարում են մեկմեկու հաճույք պատճառել և չեն թաքցնում իրենց բացասական կողմերը: