-Զգացմունքների պերճանքը մի պոեզիա է, որը ձեղնահարկերին է հատուկ...
Այսօր Շառլ Բոդլերի հիշատակի օրն է:
Ես արքային եմ նման անձրևաշատ մի երկրի.
Հարուստ, սակայն անճարակ, ջահել, բայց և ծերունի,
Որին ձանձրույթ են բերում դայակներն իր կեղծավոր,
Իր շները և մյուս կենդանիները բոլոր:
Ոչի՜նչ նրան չի հուզում, ոչ բազեները որսկան,
Ոչ ժողովուրդն իր' մեռնող պատշգամբի հանդիման:
Իր սիրելի հտպիտի ոչ մի զավեշտ ու կատակ
Էլ չեն սփոփել այդ հիվանդին դժնդակ:

 


Ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը ծնվել է Փարիզում 1821 թվականի ապրիլի 9-ին: Հայրը' Ժոզեֆ Ֆրանսուա Բոդլերը, Նապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքերի: Բուրբոնների վերադարձից հետո պաշտոնաթող է եղել և մահացել 1827թ.-ին: Մեկ տարի անց նրա կինը ամուսնացել է մայոր Օպիկի հետ, որը հետագայոմ դառնում է գեներալ և ստանձնումՓարիզի զինվորական պարետի պաշտոնը: Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ: Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջը:
1833թ.-ին Բոդլերը ընդունվում է նախ Լիոնի արքայական, ապա' Փարիզի Լյուդովիկոս Մեծի քոլեջը: Այստեղ նա գրում է իր առաջին բանաստեղծությունները:

 


1839թ.-ին բանաստեղծն անհայտ պատճառներով վտարվում է քոլեջից և տրվում բոհեմական կյանքին: Մայրը և հայրացուն նրան այդ մոլությունից ետ պահելու համար ուղարկում են ծովային ճանապարհորդության: Սակայն Բոդլերը Ռեյունյոն և Մավրիկոս կղզիներում կարճատև ճամփորդությունից հետո վերադառնում է Փարիզ:
1842թ.-ին Բոդլերն արդեն չափահաս էր և, ստանալով հոր ժառանգությունը, սկսում է ինքնուրույն կյանք վարել: Մերձենում է երիտասարդ գրողների հետ, որոնք ապրում էին ցոփ ու շվայտ կյանքով, նրանց բոլորին իր խենթություններով Բոդլերը գերազանցում էր:

 


Այդ շրջանում սկսում է նրա երկարատև կապը մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ: Երկու տարվա ընթացքում Բոդլերը վատնում է հորից ստացած ժառանգության կեսը, և ընտանիքի պահանջով նրա վրա հաստատվում է ցմահ խնամակալություն: Խնամակալությամբ նա ամսական ստանում էր մի համեստ գումար, որը չէր համապատասխանում Բոդլերի ծախսերին և շուտով նա խրվում է պարտքերի մեջ, որից չի ազատվում մինչև կյանքի վերջը:
1845թ.-ին լույս է տեսնում Բոդլերի առաջին արվեստաբանական ուսումնասիրությունը' գրքույկը: Այստեղ քննելով իր նախասիրած գեղանկարիչներին, հատկապես Էժեն Դելակրուայի արվեստը՝ հանգում է կրքոտ ու անկեղծ ռոմանտիզմի ջատագովությանը:

 


Բոդլերը մասնակցում է 1848թ.-ի հեղափոխական իրադարձություններին: Հանրապետության հաստատումից հետո Շանֆլերիի հետ հրատարակում է «Հասարակական փրկություն» թերթը, որը լույս է տեսնում ընդամենը երկու համար:
Արդեն 1840թ.-ականներին Բոդլերը պատրաստում է իր բանաստեղծությունների նշանավոր ժողովածուն' խորագրով, որը լույս է տեսնում 1857թ.-ի հունիսին: Հեղինակին մեղադրում են հասարակական անբարոյականության մեջ, դատապարտում են են մի շարք բանաստեղծություններ և տուգանում թե´ բանաստեղծին, թե´ հրատարակիչներին:
Սակայն Բոդլերի պաշտպանությամբ հանդես են գալիս ժամանակի առաջավոր մտածողները: «Ամբողջ ուժով ասում եմ՝ կեցցես»,-այսպես է նրան ողջունել Վիկտոր Հյուգոն:

 

 

1864թ.-ին Բոդլերը թողնում է Փարիզը և հաստատվում է Բրյուսելում' հույս ունենալով կարգավորել գործերը: Թարգմանում է Էդգար Պոյի ստեղծագործությունները և հրատարակում իր բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու («Բեկորներ», 1866):
Նա շրջագայել է Բելգիայի քաղաքներում' ցանկանալով գիրք գրել այդ երկրի մասին: Սակայն այստեղ նա ծանր հիվանդանում է և վերադառնում Փարիզ, որտեղ կաթվածահար, մարմնական ու հոգեկան տառապանքների մեջ կնքում է իր մահկանացուն:

 


Արբեք
Շառլ Բոդլեր « Չարի ծաղիկները»
Պետք է միշտ արբած լինել: Այս է ամենակարևորը, միակ խնդիրը:
Չզգալու համար ժամանակի սոսկալի բեռը, որ ճնշում է ձեր ուսերը և կռացնում ձեզ գետնին, պետք է անընդհատ արբեք:
Բայց ինչո՛վ. գինո՛վ, պոեզիայո՛վ կամ առաքինությա՛մբ, ինչո՛վ կամենաք, միայն թե արբեք:
Եվ եթե երբևիցե ինչ-որ պալատի աստիճանների վրա, մի ինչ-որ փոսի կանաչ խոտերում կամ ձեր սենյակի մռայլ մենության մեջ սթափվեք և զգաք, որ արբացությունն արդեն նվազել կամ անցել է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչունին, ժամացույցին, այն ամենին, ինչ թռչում է, այն ամենին, ինչ երգում է, այն ամենին, ինչ խոսում է, հարցրեք, թե ո՛ր ժամն է, քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը ձեզ կպատասխանեն. « Արբելո՛ւ ժամն է:Ժմանակի տառապյալ ստրուկը չդառնալու համար արբե՛ք անդադար. գինո՛վ, պոեզիայո՛վ կամ առաքինությամբ, ինչով կամենաք»:

 

 

Մարինա Գևորգյան