ՈՉ ՈՔ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՑՎԻ
Այս տարեսկզբին ընդունվեց և հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որով պետական պաշտոններ զբաղեցրած անձնաց համար սահմանվեցին բարձր կենսաթոշակներ, ինչպես նաև թաղման նպաստի, իսկ զոհվելու դեպքում՝ նաև հուղարկավորության նպաստի և դրամական օգնության հնարավորություններ:
Իսկպաես, նման մոտեցման կարիքը, անշուշտ, կար՝ երկար տարներ պետական կառավարման մարմիններում անբասիր աշխատանք կատարած հազարավոր մարդիկ չպիտի օր ծերության մնային մի քանի կոպեկի հույսին, այլ պիտի կարողանային վայելել իրենց երկարամյա աշխատանքի արդար վաստակը: Սակայն...
Օրենքը կիրարկելու հետ կապված մի շարք հարցեր ենթակա են կանոնակարգման Կառավարության որոշմամբ: Եվ այդ որոշմամբ սահմանվեց, որ այս օրենքով սահմանված թոշակներն ու նպաստները ենթակա են կիրառման միայն այն անձանց մասով, ովքեր պետական պաշտոն են զբաղեցրել 1990թ. օգոստոսի 23-ից հետո:
Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ խորհրդային տարիներին երկրի զարգացման ն ու բարգավաճմանը իրենց կարողություններն ու հմտություններն ի սպաս դրած հազարավոր մարդիկ չեն կարողանալու ստանալ քիչ թե շատ արժանապատիվ թոշակ և հայտնվելու են ակնհայտորեն անհավասար պայմաններում 1990թ. օգոստոսի 23-ից հետո պաշտոն զբաղեցրածների նկատմամբ:
Այս քայլով կառավարությունն իր հեղինակությանը ամնեևին միավորներ չավելացրեց, ու դեռ հակառակը՝ կորցրեց: Ըստ էության, պետությունը նախընտրել է մոռացության մատնել շատերի երկարամյա վաստակը (կարծես իրենք Հայաստանում չէին գործունեություն ծավալում), ինչով, ի դեպ, գոյատևում ենք ցայսօր:
Այսպիսով, սա ոչ այլ ինչ էր, քան սոցիալական շերտավորման խորացմանն ուղղված արհեստական քայլ:
Գուրգեն Վարոսյան