Հայկ Ասատրյանը և Ռուբեն Սևակը ասում էին, որ հայկական քաղաքական միտքը միշտ մնաց եվրապական մտքի պոչին կպած: Այսինքն միշտ մի քանի քայլ հետ էր: Ես դեռ անկախության առաջին տարիներին երբ զբաղվում էի ռազմական գործի ուսումնասիրությամբ մի մեծ երազանք ունեի, որ կգա մի օր երբ մեր երիտասարդները այնքան գրագետ կլինեն այս գործում, որ մենք հեշտությամբ կյանքի կկոչենք հայկական ռազմագիտական դպրոցի հարցը: Դրա համար բարձր մակարդակում անհրաժեշտ ամեն ինչ կա. բազմադարյա հաղթանակներ, հզոր զորավարներ ինչպես սեփական բանակում այնպես էլ աշխարհի հզորագույն բանակներում: Արցախյան պատերազմի հաղթանակից ու հատկապես ինտերնետի հնարավորություններից հետո ես ավելի մեծ հույսեր կապեցի: Սակայն այսօր բավականին տխուր իրավիճակ է: Մենք էլեկտրոնային դաշտում ցավոք ունենք հիմնականում օտարալեզու կայքերի ազդեցության տակ գտնվող, մակերեսային պատկերացումներ ունեցող, սակայն մեծամիտ երիտասարդներ, որոնք սովորելու փոխարեն սիրում են վիճել: Նրանցից շատերը առաջին հերթին սեփական պատմությունը չգիտեն և սովորել չեն ուզում ցավոք: Բլոգոսֆերայում ինչպես ասում են կան հատուկենտ մասնագիտացած հարթակներ, որոնց համար չափազանց ուրախ եմ: Մասնավորապես փայլուն հարթակ է Կարեն Վրթանեսյանի, Վահագն Մխոյանի, Միքայել Յալանուզյանի և այլ ընկերների կողմից ստեղծված ու վարվող "Զորակն" հիմնադրամը իր կայքով, Ռազմաշխարհ էջով և այլն: Ինչպես նաև Մհեր Հակոբյանի կողմից ստեղծված ռազմարվեստի պատմության ֆորումը, ռուսերեն լեզվով: Այս բարեկամների արած գործը օրինակելի է և ցանկալի կլիներ որ նրանց հետևենք: Ցավալի է բայց սա կարևոր ոլորտ է, որտեղ մենք մնացել ենք սիրողական մակարդակում այդքան բնական հիմք ունենալով:

 

 

Արծրուն Հովհաննիսյան