Լվով քաղաքի հիմնադիր Լեւոն իշխանի հայրը' իշխան Դանիելը, արտաքին թշնամիների դեմ մղած կռիվներում օգտագործում էր հայերի զինվորական ուժը: Իշխանի զորքի զգալի մասը կազմում էին հայերը: Նրանք իրենց կրծքին խաչ էին կրում, որի պատճառով էլ կոչվում էին «կշիժակ», որ լեհերեն նշանակում է խաչակիր: Լեհ պատմիչ Իվան Ալպնիկի վկայությամբ' հայերն աչքի էին ընկնում իրենց քաջությամբ ու հնարամտությամբ, իսկ իշխան Դանիելն ու Լեւոնը հիմնականում վստահում էին հայոց զինուժին ու հայ զորահրամանատարներին:

 

Լվովի զինանշանի ընտրությունը նույնպես վստահվել է հայերին: Դեպի Եւրոպա մոնղոլների 1241 թ. արշավանքի ժամանակ 40.000-ոց հայկական մի զորամաս, որը հիմնականում բաղկացած էր ղրիմահայերից, օգնության է շտապել հայաշատ Լվով ու Կամենեց քաղաքներին: Լեհ պատմիչը գրում է, որ Լվովից մինչեւ Ղրիմ հայերն անտարբեր չէին միմյանց նկատմամբ, կարծես բոլորն էլ ելել էին նույն ընտանիքից, նույն հարկի տակից:

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ