Այսօր ոչ թե պետք է կենտրոնանան մարտաֆիլմերի, մաֆիայի և իհարկե արդեն սարսափ ֆիլմերի նկարահանմանը, այլ ավելի բարի ֆիլմերի վրա կենտրոնանալ, ինչու չէ նաև զարգացնել մուլտիպլիկացիոն կինոնկարները, որոնք ունեն ուսուցողական բնույթ:
Այսօր մեր երեխաները զուրկ են մուլտֆիլմերից, չկա մի հայկական մուլտֆիլմ: Ինչ ունենք՝ դա սովետական միության ժառանգությունն է: Սովետական միության տարիներին մարդասիրական ֆիլմերը անհամեմատ շատ էին: Երբ նայում էիր ֆիլմը կամ մուլտֆիլմը վերջում անպայման ինչ որ բան սովորած էիր հեռանում հեռուստացույցի առջևից:
Ինչ անել, պետք է զարգացնել այդ ոլորտը: Կարծում եմ, բոլորին ձեռնտու է առողջ սերունդ մեծացնելը: Բացատրեմ ինչու եմ ասում: Քրոջս երեխայի հետ, երբ նստում եմ մուլտֆիլմ նայելու՝ հիմանակնում ամերիկյան հոլիվուդյան մուլտֆիլմեր, անգամ ես չեմ հասկանում՝ թե ինչի մասին էր վերջ ի վերջո այդ մուլտֆիլմը: Չեմ գտնում կապը՝ երեխայի և սցենարի միջև:
Հասկանում եք, չի սովորում երեխան ինչ որ բան: Նա տեսնում է, թե ինչպես է առյուծը ուտում մարդուն՝ մանրամասնորեն: Խնդրում եմ բոլոր ոլորտի պատասխանատուներին զբաղվել մուլտֆիլմերի նկարահանմամբ:
Մեր երեխաները այսօր իրոք ունեն դրա կարիքը:
Անահիտ Ամատունի