Անցած 1 ամսում պտտվել եմ Հայաստանի մի շարք մարզերով ու կարող եմ հստակ մի բան շեշտել՝ մեր երկիրը դարձել է աղբանոց։Ճանապարհով գնում էս նայում էս լեռներին՝ վեհ, գեղեցիկ ու մեկել վայն էնա աչքդ գցես ճանապարհի կողքերին՝ աղբ, էլի աղբ, հետո էլի ու ավելի շատ աղբ։Ի՞նչ եք առաջարկում․ ճանապարհ գնալուց գիշերով գնամ, որ չսկսեմ թափողներին հերթով վիրավորե՞լ։Հարց․ ու՞ր է նայում մեր Բնապահպանության նախարարությունը։Ոնց հասկանում եմ իրանց վեջը չի։
Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը համարվում է Հայաստանի գլխավոր տուրիստական ճանապարհներից մեկը, եթե ոչ հենց հիմնականը․ հիմա կխնդրեմ ինձ ասել, ինչու՞ է ամբողջ ճանապարհի եզրերում աղբ։Դժվա՞ր է մաքրելը, թե՞ մեր <երկրի> սուղ ֆինանսները չի հերիքում։Ինչ հիշում եմ մեզ գռփում են, մինչև վերջին կոպեկը գռփում են, հա դե մի բան էլ մեր համար արեք, էդքան չարժե՞նք, էսքան տվել ենք մի բան էլ Դուք մեզ տվեք։Ինչքանով է հաճելի տուրիստը գա ու տեսնի, որ երբեմնի հրաշալի բնությունը վերածվել է աղբանոցներւ ու էդ էն դեպում, երբ մեր բնությունը արտասահմանում միշտ գովերգել են։
Ախր մեր ազգնելա մեղավոր։Դիմացովդ մեքենան գնում է, մեկել հայդա սկսվեց․ շիշ, տոպրակ․․․։Հա ինչքա՞ն կարելիա։Վաղը մենք ենք ստեղ ապրելու՝ Ձեր երեխեքն են ստեղ ապրելու, Ձեր թոռներն են ստեղ ապրելու, մի թափե՛ք, պահեք Ձեր մոտ հասեք աղբամանի մոտ ու գցեք, թե պատիվներիցդ ցածրա՞։Կամ աղբատար մեքենաներին էս նայում․ աղբանոց գնալուց ճանապարհի կեսին փոշմանում են, դատարկում հենց ճանապարհի կողքը։Խի՞, Ձեզ հաճելի է աղբի մեջ ապրելը։Հետո թողեն կասեք երկիրը երկիր չի, մի հատ առաջինը եկեք մեզ նայենք, արդյո՞ք մենք էն ազգն ենք, որ կարանք գնահատ ենք էն ինչ անում են մեզ համար։Ժամանակին մաքրում էին, նայում էիր քեֆդ գալիս էր։Հիմա ոտք դնելու տեղ էլ չկա։
Մեկա մեր իշխանությունները էս հարցի վրա թքած ունեն, իրենք ստեղ հանգստացող չեն, շատ գիտեն էդ ճանապարհների վրա ինչա կատարվում․ ով գիտի վերջին անգամ մինչև պաշտոնյա դառնալն են եղել Գառնի-Գեղարդում։
Էդ անտեր աղբը դժվար չի պահել մոտը ու բերել թափել աղբամանը։
Ես ինքս, որ ճանապարհ եմ գնում մեքենայից ոչմի բան չեմ թափում, ասեմ ավելի՝ հավաքում եմ մոտս բերում Երևան թափում աղբարկղի մեջ։Ի՞նչ է ավել էներգիա եմ ծախսու՞մ, թե դրա համար փող եմ տալիս։
Երբևէ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհով անցել ե՞ք, եթե ոչ ուրեմն ասեմ․ հայկական գյուղերի մոտով անցնում էս խոզանոց է, աղբանոց, հենց հասնում էս մալլակաների գյուղերին՝ մաքուր։Էդ ինչու՞ է էդպես, կառավարությունը չուզողություն է անում հայկականի տարածքը չի մաքրու՞մ։Ժող ջան էդ խոզությունները թարգեք, տեղ թողեք, որ վաղը մյուսօր արտասահմանում հանգստանալիս կարենանք մեր երկրով պարծենանք, մեր բնության հրաշքներով պարծենանք, մեր ժողովրդի մաքրությամբ պարծենանք։
Ավելի տգեղ է, երբ աղբը գցում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչը, դա ավելի քան գռեհիկ է։Տղան հասկացանք․ մի քիչ կոպիտ անձ է, ինչոր տեղ նաև սպասելի է, որ կգցի, բայց Դուք նայեք աղջիկներին՝ գեղեցիկ ու նրբիկ էակներ, մի թափեք, գոնե Դուք մի թափեք ու դեռ փորձեք փոխել Ձեր շրջապատին։ Դուք շատ բան կարող եք անել։
Հաշվի առնելով այն հանգամանքը ևս, որ մեր ազգը անհնարա աղբ չթափի առաջարկում եմ տուգանքներ կիրառել թափողների նկատմամբ։Սա կլինի միակ դեպքը, որ հաստատ չենք դժգոհի։Տեսախցիկներ դրեք, ոստիկաններին առաջարկեք ուշադիր լինել։
Հուսամ ԲՆ-ում կսկսեն վերջապես գործել ու ազգին ինչոր բանով օգուտ տալ։
Աշոտ Ավագյան