Մեքենայով գնում ես Նորավանք:Հենց մեքենադ կայանումես չգիտես որտեղից,մի կարմիր լաթ թևին կապած հայտնվում է ,,պառկովչիկը,,:Հասկանումես,որ ավտոկայանելը վճարովի է:Այնուհետև հենց եկեղեցական համալիրի ներսում,գործում են վաճառակետեր,որտեղ հուշանվերներից բացի,աստղաբաշխական գներով վաճառվում է սննդամթերք,մի պահ թվում է թե հայտնվելես թանկարժեք ռեստորանում ոչ թե հազարամյանկներից եկող եկեղեցական համալիրում:Հետո բնական կարիքներդ հոգալու համար օգտվում ես վճարովի,կեղտոտ ու ,,բուրումնավետ, զուգարանից:Մտնում ես եկեղեցի տեսնումես աջ ու ձախ ինֆորմացիա պարունակող հուշատախտակների փոխարեն դրված են զմռսված ,կնքված արկղեր,որը նախատեսված է փող հավաքելու համար:Ցանկանումես հետդ բերած մոմը վառել,մեկ էլ լսումես,որ չի կարելի դրսից բերած մոմ վառել,պետք է եկեղեցուց առնելու դա ասում են եկեղեցի ,,նայողները,,:Այս ամենից հետո,մտածմունքների մեջ ընկած հեռանումես սարերի մեջ ծվարած այդ համալիրից,ու երբ մոտենումես մեքենայիդ նորից հայտնվում է պառկովչիկը ու ,ըստ մեքենայի դասի, պահանջում գումար կայանման համար:Իջնումես ներքև և ուզումես մի քիչ հոգնացությունդ ցրել՝ մեքենադ ճանապարհի եզրին կայանում, գնում նստում ես գետի ափին կամ մի ծառի տակ:Մեկ էլ որտեղից որտեղ հայտվում է մեկը և ասում,որ տարածքը վճարովի ու պետք է վճարես:Ընդ որում տարածքը ամբողջությամբ Նորավանքի սեփականությունն է:Հիմա ինձ ասեք խնդրեմ Նորավանքը Եկեղեցական համալիր է թե՞ բիզնես կենտրոն:Եթե բիզնես կենտրոն է ասեմ,որ թուրքեր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ավելի ճիշտ ու ռացիոնալ են օգտագործում քան մեր Սուրբ Էջմիածինը Նորավանքը:
Կիլիկիա Հայաստան