Քրիս Ռի' <<Ճանապարհ դեպի դժոխք>> (Road to Hell)

 

Հերթական ուրբաթ օրերից մեկն էր: Քրիսը իր մեքենայով հայտնվել էր երկարաձիգ խցանման մեջ: Լոնդոնյան M25 մայրուղին ուղղակի եռում էր կանգնած մեքենաների ազդանշաններից ու շարժիչների ձայներից: Այդ ժամանակ Քրիսը վերցրեց թղթի մի կտոր ու սկսեց գրել իր ապագա հիթը' Road to Hell երգը: Երգի նախնական տարբերակը բանաստեղծական սկիզբ ուներ, որը գրվել էր ավելի վաղ: Այն գրվել էր Ռիի կյանքի ամենացավալի օրերին, երբ երգիչը օրեր շարունակ գտնվում էր հոգեբանական ծանր ու ճնշված վիճակի մեջ, քանի որ մահացել էր մայրը: Սակայն ձայնագրման ընկերությունների ներկայացուցիչներն ու պրոդյուսերները, տեքստը համարելով չափազանց սենտիմենտալ, համաձայնության եկան հեղինակի հետ ու փոխեցին սկզբնամասը' մնացածը թողնելով ինչպես կար: Ու այսպես ծնվեց ու համաշխարհային հիթ դարձավ Road to Hell երգը: Քրիս Ռիի ձայնային յուրօրինակ տեմբրը, էլեկտրոկիթառի հնչյունները, <<հասարակ>> թվացող տեքստերը խորը ազդեցություն են թողնում ունկնդրի հոգեկան ներաշխարհի վրա հատկապես ճանապարհորդելիս, երբ մենակ ես քո մտքերի հետ:


Մի հետաքրքիր փաստ. թղթի կտորը, որի վրա գրվել էր Road to Hell երգը, հանվեց աճուրդի ու վաճառվեց բավականին խոշոր գումարով, որի ողջ հասույթը երաժիշտը փոխանցեց մի հիմնադրամի, որը զբաղվում էր երեխաների քաղցկեղի բուժման խնդրով:

 

Թարգմանությունը' Արման Իսաջանյանի