-Ֆրանց Րիշել
Ֆրանց Րիշելը Ավստրիայում ծնված ֆրանսիացի էր, ով իր ապրուստի համար վաստակում էր դերձակություն անելով, իսկ ազատ ժամանակ զբաղվում էր պարաշյուտների նախագծումով։ Այդ ժամանակ ինքնաթիռները դեռ նորություն էին և Րիշելն սկսել էր աշխատել պարաշուտների նախագծերի վրա, երբ նա ընդամենը մեկ թռիչք էր իրականացնել 1903 թվականին։ Առաջին փորձարկումներն իրականացվել էին մանակենների վրա և արդյունքները բավարար էին, որպեսզի Րիշելը ինքը փորձարկի պարաշուտը, ուստի նա կատարեց իր առաջին թռիչքը պարաշուտով Էֆելյան աշտարակից՝ 60 մետրր բարձրությունից։ Արդյունքում, նրա աձաջին թռիչքը դարձավ նաև վերջինը...
-Թոմաս Միդգլեյ կրտ.
Թոմաս Միդգլեյ կրտ. հայտնի քիմիկոս էր, ով առավել հայտնի է վառելիքի հետ կապված մի շարք հայտնագործությունների համար, հատկապես Ֆրիոն գազի հետ կապված։ Նա հաջողացրել է մի քանի անգամ սուր թունավորումներ ստանալ վառելիքային գազերից և հենց վառելքից, բայց նա այնուամենայնիվ մահացել է իր մեկ այլ հայտանագործությունից. նա պարաններով աշխատող մեխանիզմ էր մտածել, որն օգնում էր նրա մարմնին (նա պոլիոմելիտով էր տառապում) երբ նա քնում էր և մի գիշեր նա խճճվելով պարանների մեջ՝ խեղդամահ էր եղել։
-Մարի Կյուրի.
Մարի Կյուրին հանրահայտ ֆիզիկոս և քիմիկոս էր, ով առավել հայտնի դարձավ ռադիոկատիվության վերաբերյալ կատարած իր հայտնագործություններով։ Նա է հայտնագործել պոլոնիում ու ռադիում քիմիական տարրերը և նա երկու անգամ պարգևատրվել է Նոբելյան մրցանակով՝ մեկը ֆիզիկայի ոլորտում (որը նա կիսել է իր ամուսնու և Հենրի Բեքքուորելի հետ), իսկ մյուսը՝ քիմիայի ոլորոտում (Լինուս Փոլինքի հետ)։ Կյուրին հայտանագործեց ռադիոակտիվությունը, բայց ցավոք նա հայտանգործեց նաև դրա մահացու ազդեցությունը մարդու առողջության վրա։ Նա մահացավ 1934 թվականի հուլիսի 4-ին՝ ապլաստիկ անեմիայից, որը առաջացել էր ռադիոակտիվ ճառագայթման ենթարկվելու հետևանքում։
Սանասար Կարապետյան