Պերիլլոս Աթենացի.
Գյուտարարներից գուցե միայն Պերիլլոսն է, ով իրոք արժանի էր կործանվելու իր իսկ հայտնագործության միջոցով։ Նա ստեղծել էր անտիկ աշխարհում ամենասարսափելի մահապատժի ձևերից մեկի համար ծառայող գործիքը՝ Բրոնզե Ցուլը։ Դրա մեջ էին փակում դատապարտյալներին և խորովում էին նրանց՝ ցուլի տակ խարույկ վառելով։

 

Նա այնպես էր պատրաստել այդ սարսափելի գործիքը, որ հատուկ խողովակների միջոցով դատապարտյալների ճիչերը նմանեցնում էր ցուլի արձակած ձայների։ Նա պատարստել էր այս ցուլը Սիցիլիայի բռնապետ Ֆալարիսի պատվերով և երբ Ֆալարիսը տեսել էր այս հրեշավոր գյուտը, կարգադրել էր, որ հենց առաջին մարդը ում վրա պետք է կիրառվի բրոնզե ցուլը լինի հենց ինքը՝ Պերիլլոս Աթենացին...

 

 

Սանասար Կարապետյան