Մահաթմա Գանդիի մոտ մի երիտասարդ զույգ է գալիս: Զույգը բերում է երեխային և խնդրում Գանդիին,որ երեխային ասի քաղցրավենիք ուտելը թողնի,իսկ Գանդին ասում է,որ 10 օրից գան: Գալիս են 10 օրից,Գանդին երեխային ասում է և նա այլևս շատ քաղցրավենիք չի ուտում,իսկ ծնողները նրան հարցնում են. -Ինչու ասացիր գանք 10 օրից,ախր դու նրա համար այնպիսի հեղինակություն ես,որ այն օրն էլ ասեիր ,ապա նա կթողներ շատ քաղցրավենիք ուտելը:

 

Գանդին պատասխանում է. -Ես այդ ժամանակ ինքս էլ օգտագործում էի քաղցրավենիք և բարոյական իրավունք չունեյի երեխային հորդորել չանել այն,ինչ ես ինքս անում եմ: Ուրիշներին,երբ քննադատում ենք,խորհուրդ ենք տալիս անել,կամ չանել մի բան,եկեք նախ տեսնենք ինքներս դրա բարոյական իրավունքն ունենք,կամ ինքներս չենք անում այն ինչ ուրիշին հորդորում ենք չանել:

 

 

Տիգրան Մկրտչյան