Յուրաքանչյուր ազգ ունի տաղանդներ և հանճարներ, որոնց ստեղծած արժեքները հարստացնում են ինչպես կոնկրետ ազգին, այնպես էլ համայն մարդկությանը: Սակայն շատ կարևոր է նաև այն մարդկանց դերը, ովքեր ունեն տաղանդ' տեսնելու և բացահայտելու այդ հանճարներին: Օրինակները բազմաթիվ են. ինչքան էլ Չարենցը հանճարեղ լիներ, ի՞նչ կլիներ նրա հետ, եթե երիտասարդ կարսեցու տաղանդը չնկատեր Նիկոլ Աղբալյանը և նրան չհրավիրեր Երևան:

 

Կամ ինչքան էլ մեծ լինի ժողովրդական հանճարը' ի դեմս «Սասնա ծռերի», այն հնարավոր է այդպես էլ անհայտության մեջ մնար, եթե չլիներ Գարեգին Սրվանձտյանը: Էլ չասած Կոմիտասի և նրա հայտնաբերած երաժշտական գոհարների մասին…

 


Մեր օրերում էլ շատ կարևոր է, որպեսզի լինեն այնպիսի մարդիկ, ովքեր կկարողանան բացահայտելու նոր տաղանդների և հանճարների, որոնց ստեղծած արժեքները և իրականացրած գործերը կնպաստեն ազգի հարատև զարգացմանը:

 

 

Լևոն Ստեփանյան