Շատ եմ լսել, որ ինձ ասում են. «Անկախ մարդկանց մի քննադատի» ու էսօր որոշեցի չքննադատեմ մարդկանց, այլ պատասխանեմ քննադատությանը: Վիտամին ակումբի թերևս ամենաստացված դերասաններից մեկը՝ Արմուշը, ի պատասխան հարցին, թե ինչ կարծիք ունեք Ձեր՝ թուրքիայում անցկացրած հանգստի համար վատ արտահայտվողների մասին, ասել է. ««Եթե ինձ քննադատողներն էլ հնարավորություն ունենային, հաստատ իրենք էլ կմեկնեին Անթալիա, պարզապես, քանի որ այդ հնարավորությունը չունեն և աշխատասեր ու պոզիտիվ չեն, զբաղվում են ուրիշներին վարկաբեկելով»:
Հիմա ուզում եմ էս քննադատությանը ի պատասխան (նայեք առաջինը ես չեմ սկսել) մի երկու բան ասել.
«Արմուշ ջան, նախ դու «աստղ ես» ու իրավունք չունես քեզ քննադատողներին ձեռ առնել ու անվանել Թուրքիա գնալու հնարավորություն չունեցող, քանի որ Թուրքիա գնալու համար 10 օրը ընդամենը 500 դոլլարա, իսկ մեր հայրենակիցներից շատերը էս ամառվա արձակուրդներին մի էդքան փող մենակ հյուրանոցին են տվել, բայց ի տարբերություն քեզ չեն գնացել թշնամուն հարստացնելու.... ու ավելի քան վստահ եմ, որ էտ քննադատողներիդ 60 տոկոսը թուրքիա գնալու փող ունեն:
Ես չեմ տեսնում ձեր աշխատասիրությունը, քանի որ ԱՐԱՄի՝ Եվրատեսիլ մեկնելուց հետո մի աշխատասիրական հումորային բան չտեսանք, մի նոր հաղորդում չտեսանք ու կարելիա ասել ամառվա կեսը, ձեր նման աշխատասերները հանգիստ հանգստանում են (մեր մեջ ասած նենց չէր որ մեզ ուրախացնելու համար էիք շատ չարչարվում, մեծամասնությունը դրսերում փող եք աշխատում համերգներով ու անունը դնում, թե ինչ անում ենք Սփյուռքի համար ենք անում):
Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ քեզ ասում են. «Ամոթ, որ թուրքիա ես գնացել», դա վարկաբեկելու հետ ընդհանրապես կապ չունի....:
Մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ. «Արմուշ ջան, եթե Թուրքիա գնալդ քննադատելը դա վարկաբեկել է, ապա ես միանում եմ քեզ վարկաբեկողների ցանկին»:
Անկախ Հայաստան