Այսօր այնքան է դժվարացել կյանքը ՀՀ-ում, որ ընտանիքի հայրը ստիպված է 3-րդ աշխատանքը փնտրել, որպեսզի իր երեխաներին հասցնի իրենց նպատակին: Ու Աստված գիտի, թե որտեղ ա հասցնում քնել:
Շատ բարդ է այս մեկ ամիսը: Ինչպես նաև մոտենում են բուհերի վարձավճարների օրերը: Պատկերացնում եք մի ընտանիք ով ունի 3 ուսանող երեխա: Իրոք ահավոր է:

 


Այս ամենը պետք է լավ տեսնեն ուսանողները, թե իրենց ծնողները ինչպես են աշխատում՝ այդ ամենը վճարելու համար: Ու պետք է ձգտեն լավ մասնագետ դառնալ: Ոչ թե գնան ծխախոտ ծխեն պատերի տակ, անունն էլ դնեն «սովորում ենք ԵՊՀ-ում» ենթադրենք:

Ծնողներ ձեզ համբերություն

 

 

Մարիամ Սմբատյան