Ասում են «առաջին սերը, ինչ էլ որ լինի, միշտ կուտ է գնում»: Առաջին սերը ոչ բոլորի մոտ է «հաջող» լինում, շարունակվում, դառնում երջանկություն: Բայց... առաջին սերը միշտ ՃԻՇՏ է: Կյանքը մեզ բաժանում է, տանում տարբեր ճանապարհներով, բայց երբ տարիներ անց հանդիպում ես նրան, ում սիրել ես մանկական անմեղ սիրով' համոզվում ես, որ այն տարիքում ավելի լավ ես հասկացել, թե քեզ ով է պետք: Ավելի ճիշտ, այն ժամանակ դու չես ունեցել հաշվենկատություն, քաղքենի ոչ մի միտք:

 

Չես կասկածել սիրո օբյեկտի դրական որակներին ու տեսել ես միայն լավը:Չես մտածել, թե ով է նա հասարակության մեջ: Ուղղակի սիրել ես: Հետո, երբ գալիս է «երկրորդ» սիրո հերթը, ավելի զգոն ես լինում, ավելի պինդ ես կառչում և ... միևնույն է կարող ես սխալվել, չնայած թվում է, թե կյանքի փորձը պիտի օգներ: Իրականում երբեք չի օգնում փորձը ՍԵՐ գտնելու հարցում, քանի որ այստեղ զգալ է պետք, ոչ թե իմանալ ու վերլուծել: Սիրենք, դա է մարդու ամենամեծ ուժը:

 

 

Ալինա Դերձյան