Բյուզանդական արքայադուստր, Կիեւյան Ռուսիայի առաջին թագուհի Աննան միակ հայուհին չեր, որ հայտնվել էր օտար պետությունների գահին:

 


Աննայի վեհ կերպարի կողքին անհրաժեշտ է հիշատակել նրա ավագ քրոջ, որոշ աղբյուրներով' հարազատ, այլ տեղեկություններով' խորթ քրոջ, Թեոֆանայի անունը: Բյուզանդական պատմագրությունը հիշատակում է նրա ծննդյան թիվը' 960, սակայն արդեն 12 տարեկան հասակում հայազգի այս արքայադուստրը, իր հորեղբայր, կայսր Հովհաննես Չիմիշկի որոշմամբ ամուսնանում է Հռոմում' գերմանական թագաժառանգ Օտտո 2-ի հետ եւ ստանձնում է Գերմանիայի կայսրուհու տիտղոսը: Տասնըմեկ տարի անց, ամուսնու մահից հետո, 23-ամյա Թեոֆանան դարնում է Գերմանական կայսրության միանձնյա տիրակալը, միավորելով իր իշխանության ներքո բազմաթիվ փոքր գերմանական պետություններ, Բավարիայից ու Պրուսիայից մինչեւ Լոթարինգիա, ներառյալ Իտալիայի ու Ֆրանսիայի արեւելյան մասերը:

 

Այսօր գերմանացի պատմաբաններն ու քաղաքագետները համարում են Թեոֆանային միջնադարի առաջին եւրոպացի, ավելի ճիշտ' եւրոպուհի, որը գիտակցել ու քարոզել էր եւրոպական ազգերի ու պետությունների քաղաքակրթական, մշակութային ու տնտեսական միասնության հրամայականը ասիական սպառնալիքի դեմ հանդիման, որը նա քաջ գիտակցում էր դեռեւս իր բյուզանդական մանկության տարիներից: Մահանալով 991 թվականին, ընդամենը 31 տարեկան հասակում, Թեոֆանան թողել էր իրենից հետո միավորված ու հզոր պետություն, դարնալով միջնադարյան Եւրոպայի առաջին կինը, ով կրել է “Imperator Augustus”' այսինքն Սրբագույն Կայսր տիտղոսը: Քյոլնի տաճարներից մեկում պահպանված նրա գերեզմանն այսօր էլ հանդիսանում է պաշտամունքի վայր:

 

 

 

Տիգրան Խզմալյան