Այսօր ԱԺ Նախագահի անունով գրությասմբ աներկայացրեցի ևս 2 օրեանսդրական նախաձեռնություն։ Առաջինն այն մասին է, որ հետայսու բոլոր առևտրային բանկերը պետք է լինեն բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակով։ Բանկերին ժամանակ է տրվում վերագրանցվելու համար։ երկրորդով փոփոխությունններ են մտցվում ակցիզային հարկի մասին օրենքում ալկոհոլային խմիչքների մասով։ Առաջարկվում է, որպեսզի հետայսու ակցիզով հարկվի միայն հեղուկը, այլ ոչ թե հեղուկից բացի նաև շիշը, պիտակը և այլն։ Բացի դա, իջեցվում է գինու ակցիզը և բարձրացվում օղու ակցիզը։ Այնուամենայնիվ, մենք խաղողի ու գինու երկիր ենք, այդտեղ է մեր համեմատական առավելությունը։ Այ 2 օրենքով հանդերձ 2 տարում ԱԺ եմ ներկայացրել 15 օրենքի նախագիծ (խոտացված 50-ից)։ Այս պահի դրությամբ կառավարությունը 11-ը մերժել է։

 

 

Հրանտ Բագրատյան