Հոգեբանույթան նրբագույն գիտակ Չեխովը կանացի գեղեցկության ու կատարելիության իր իդեալը նույնպես հայտնաբերում է հայկական գաղթօջախում, Հարավային Ռուսաստանում, որտեղ բնակվել են հետապնդումներից փրկվող մեր նախնիները: Ահա դրվագ 1888 թվականին գրված “Գեղեցկուհիներ” պատմվածքից.
“Տանուտերը հրավիրեց ինձ թեյ խմելու: Սեղանի մոտ նստելուց ես նայեցի բաժակն ինձ մատուցող աղջկա դեմքին ու հանկարծ զգացի, որ, կարծես քամի փչեց հոգումս ու քշեց-տարավ օրվա բոլոր տպավորթյունները, ձանձրույթն ու փոշին: Ես տեսա ամենաչքնաղ դիմագծերով մի աղջիկ, որ երբեւե տեսել են աչքերս'իրականության մեջ կամ երազում: Իմ առջեւ գեղեցկուհի էր կանգնած եւ ես հասկացա դա առաջին իսկ հայացքից, ինչպես հասկանում են կայծակը...
Հայուհու գեղեցկությունը նկարիչը կանվաներ դասական: Դա հենց այն գեղեցկությունն էր, որը տեսնելիս, դուք համոզված եք լինում, Աստված գիտի ինչու, որ դիմագծերը կատարյալ են, որ մազերն, աչքերը, քիթը, շրթունքները, վիզը, կուրծքը ու ողջ երիտասարդ մարմնի բոլոր շարժումները միաձուլվում են մեկ ամբողջական, ներդաշնակ հնչյունի մեջ, որում բնությունը ոչ մի թիզ չի սխալվել: Ձեզ թվում է, չգիտես ինչու, որ կատարյալ գեղեցիկ կինը հենց այսպիսին պետք է լինի, մի փոքր էլ արծվաքիթ, պետք է ունենա հենց այսպիսի մեծ ու մուք աչքեր, երկար թարթիչներ. .. որ նրա սեւ ունքերն ու գանգուռ մազերը ճիշտ այնպես են սազում ճակատի մեղմ ճերմակ գույնին ինչպես կանաչ եղեգն է սազում խաղաղ գետակին...
Գեղեցկությունը նրա ես զգում էի տարօրինակ կերպով: Ոչ թե ցանկություններ կամ հիացմունք, ոչ էլ հաճույք էր արդնացնում իմ մեջ հայ աղջիկը, այլ ծանր, թեեւ հաճելի տխրություն: Այդ տխրությունը անորոշ էր ու մշուշոտ ինչպես երազ... Արդյոք, սա նախանձս էր նրա գեղեցկության հանդեպ, կամ ես ափսոսում էի որ այն աղջնակն իմը չէ ու երբեք իմը չի լինի, ու որ ես օտար եմ իր համար, կամ էլ ես ենթագիտաքցաբար զգում է որ նրա հազվագյուտ գեղեցկությունը պատահական է, ոչ անհրաժեշտ եւ ոչ հարատեւ, ինչպես ամեն ինչ այս երկրի վրա... Իսկ միգուցե տխրությունս այն յուրահատուկ զգացմունք էր, որն արդնանում է մարդու մեջ իսկական գեղեցկության հրաշքը տեսնելիս' Աստված գիտի”:
Տիգրան Խզմալյան