Քիչ առաջ տուն էի գալիս ու հանրային ռոդիոյով ռուսական թողարկումն էի լսում: Խոսում էին լիբանանահայ ու ամերիկայան գլխովոր խմբագիրներ և թեման մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակն է: Լիբանանահայ մեր հայրենակիցը ՑԱՎՈՎ է արձանագրում, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը ստիպում է հայերին գաղթել հիմնականում Լիբանան և Հայաստանի հանրապետություն:
Ես այդպես էլ չհասացա, թե Հայաստան ներգաղթելու մեջ ինչ վատ բան կա? Ես մինչև հիմա ոչ սփյուռի ոչ էլ հայաստանյան ղեկավարության շրջանից չեմ լսել այն մոտեցումը, որ Սփյուռքում հայապահպանման վերջնական նպատակը ինչ որ պահի բոլորին Հայաստան բերելն է, ինչու սա մեզանում գոնե գաղափարական ամրագրում չի գտնում մինչև այսօր ես զարմանում եմ:
Միթե կարելի է ուրախանալ, որ հայկական սփյուռքն այսօր բազմամարդ է, միթե թե Հայաստանում, թե Սփյուռքում չեն հասկանում, որ երրորդ սերնդից հետո դրսում ապրող հայը միայն հիշողության մակարդակով է հայ, միթե մենք միմտաբար հավատում ենք, որ կարողանալու ենք լուծել հայապահպանման խնդիրները հեռվից? Իհարկե դա անհնար է, պետք է կամաց-կամաց սկսենք խոել, որ բոլոր սփյուռքահայերի վերջնական նպատակն ու փափագը հայրենիք վերադառնալն է, այնպես ինչպես Արցախը պաշտոնապես հայտարարում է, որ վերջնական նպատալը Հայաստանի միանալն է:
Զոհրապ Եգանյան