«Victoria’s Secret» հաջողության պատմությունը
Այսօր մենք կպատմենք “Victoria’s Secret” ապրանքանիշի հաջողության պատմությունը:
Գրեթե յուրաքանչյուր աղջիկ ամբողջ աշխարհում գիտի այս ապրանքանիշի ներքնազգեստը: Երբ աղջիկները լսում են այս ապրանքանիշի անունը մի պահ նրանց սրտի աշխատանքը դադարում է…մի քանի րոպե նրանք տարվում են մտքերով' գեղեցիկի,հարմարավետության և կանացի ներքնազգեստի մասին: Եվ ի վերջո ինչպես կարող են կանայք զսպել իրենց , տեսնելով այդպիսի գեղեցիկ ներքնազգեստ, այդպիսի գեղեցիկ և երջանիկ մոդելների վրա…թվում է թե հենց ներքնազգեստն է, որ երջանկացնում է իրենց: Սա է հիմնական հաջողության գաղտնիքը' “Victoria’s Secret”-ը չի վաճառել հագուստ, նա վաճառել է զգացում' գեղեցիկ և ցանկալի լինելու զգացում:
Հաջողության պատմությունը
Ամեն ինչ սկսվեց Ռոյ Ռեյմոնդ անունով տղամարդուց: Ով միշտ իրեն կորցնում էր, երբ ստիպված էր գնալ կնոջ հետ կանանց ներքնազգեստի խանութ, որը այն ժամանակ գտնվում էր խոշոր սուպերմարկետներում: Եվ նա հասկացավ, որ ներքնազգեստը այնքան ինտիմ է, որ անընդունելի է նրա գտնվելը բոլորի աչքին հասանելի վայրում, և նաև նշելով, որ տղամարդկանց համար շատ անհարմար է:
Այդ ժամանակ Ռոյ Ռեյմոնդը որոշեց բացել խանութ, որտեղ կվաճառվեր միայն կանացի ներքնազգեստ' ստեղծելով հաճելի և հանգիստ մթնոլորտ, ոչ միայն կանանց համար այլ նաև' տղամարդկանց, որպեսզի նրանք առանց կաշկանդվելու կարողանան գալ և նվերներ ընտրել իրենց սիրելիների համար: Արդեն 1982թ. -ին Ռեյմոնդը բացեց խանութների ցանց, նաև կատարեց վաճառք կատալոգների միջոցով, սակայն ֆինանսական դժվարություններ զգալով ստիպված եղավ վաճառել ընկերությունը' Լեսլի Վեքսներին, որին պատկանում էր կանանց հագուստի խանութների ցանցը:
Եվ հենց Վաքսները հասկացավ, որ կինը ուզում է գեղեցիկ ներքնազգեստ կրել նաև փակ հագուստի տակ, զգալով իրեն ավելի կանացի, գեղեցիկ և ցանկալի: Հենց այդ միտքն էր, որը հետագայում հաջողություն բերեց “Victoria’s Secret” ընկերությանը: Վաքսները շեշտը դրեց հենց կանանց վրա, ցույց տալով նրանց նրբաճաշակ ներքնազգեստի աշխարհը, որը յուրաքանչյուր կին կարող էր գնել խանութից:
Այս պահի դրությամբ, “Victoria’s Secret”-ը ներքնազգեստի (և ոչ միայն) առաջատար ընկերություններից է: