Ցավը թողնում է իր վերքերը, հետքերը------Սիրտդ թուլացնում է իր զարկերը: Ներսդ լցվում է մութը, ցուրտը: Հոգուդ անշող գիշերն է լուռ փաթաթվում ....հոգնում ես: Հոգնել ես... Դժվար է. և ավելի դժվար է դառնում, երբ ուժասպառ ծնկի ես գալիս ու մահ կանչում: Հայելի.. ու հայելու մեջ ինչ-որ վախեցած ու հոգնած հայացք: Կորած, մոլորված ինչ-որ մեկին ես տեսնում, ում դեմքին միայն ցավի հետքերն են նկատելի: Արցունքները քարացել են այտերին, իսկ շրթունքները շարունակ ինչ-որ մեկի անունն են շշնջում:
Ցավոտ է, երբ դու ինքդ քեզ տեսնում ես ոչնչացած և հանձնված: Ցավոտ է, երբ գիտակցում ես, որ այլևս չես ցանկանում պայքարել ինչ-որ բանի համար: Երբ քեզ համար ամեն ինչ մեկ է ու դու միայն ցավի հետքերի առկայությունն ես զգում հոգուդ ու մարմնիդ վրա: Ցավը հաղթում է, կտրիճաբար ցափ տալիս, ծիծաղում, հեգնում: Հույսերդ, սպասումներդ մի վայրկյանում անէանում են, փշրվում, ու դու էլ ' ոչնչանում: Հոգիդ սկսում է ցավել, երբ դու ծնկի ես գալիս իրականության առջև: Ամեն ինչ գլխիվայր է շուռ գալիս, կյանքիդ իմաստներն անհետանում են, մնում են լոկ սառն ու միապաղաղ բառերը: Քեզ զգում ես անհարմար, քեզ վատ ես զգում, անսովոր, սառը:
Կարծես սեփական մարմինդ ու հոգիդ քեզ չեն պատկանում: Շրթունքներդ գնալով սկսում են մոռանալ նախկինում անգիր արած օրենքները: Դու սկսում ես չճանաչել ինքդ քեզ, բարկանալ սեփական անձիդ վրա: Հոգիդ սկսում է ճչալ դառնության թողած վերքերից: Իսկ դու .. քո քարե ԴՈՒն միայն ցավում է. մոռացած ամեն ինչ ու ամենքին..
Էլիզա Գևորգյան