Եթե առողջապահության ոլորտի բոլոր աշխատողները տենց քաջատեղյակ են որ երկրի դեղերի զգալի/մեծ մասը կեղծ ա, ինչի՞ սրա շուրջ երբեք շուխուր չի բարձրանում: Գոնե Աֆրիկյանների տան շուխուրի 20%-ի չափով: Սրա մասին ոլորտի մասնագետները պետքա ահազանգեն, որովհետև մենք մեղմ ասած բան չենք հասկանում:
Բայց իրանք նախընտրում են գիտունիկի դեմքով ասել «դե հա էս ինչալգինը բոլոր ապտեկաներում կեղծա», «էս ինչամիցիլինը մենակ դրսից պետքա առնեք» «ինչալգոն հանկարծ չխմեք, հետո ուրիշ հիվանդություն կսկսի»:
Նարեկ Մարգարյան