-Երջանկությունը երբեմն մեզ տրվում է որպես շնորհ, բայց ավելի հաճախ դա հաղթանակ է և հաղթահարություններ:
Բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլո Կոելյոն ծնվել է 1947թ.-ի оգոստոսի 24-ին Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Դեռ վաղ հասակից նա մեծ սեր և նվիրում է տածել գրականության և լրագրության հանդեպ, դա նույնիսկ ստիպել է վերջինիս կիսատ թողել համալսարանում իրավաբանական կրթությունը և սկսել է ավելի լուրջ զբաղվել սիրած գործով:

 

 

Նրա բուռն ու միևնույն ժամանակ հակասական խառնվածքը նրան նույնիսկ հոգեբուժարան հասցրեց, սակայն նա անկոտրում էր նունիսկ էլեկտրաշոկի ազդեցության նկատմամբ:Հետագայում նա խորապես հետաքրքրվում է նաև թատրոնով, ճանապարհորդությամբ:

 

 

Հեղինակ է 16 վեպերի և վիպակների, այդ թվում՝ «Հրաշագործի օրագիրը», «Ալքիմիկոսը», «Վալկիրիան», «Մակթուբը», «5-րդ սարը», «Վերոնիկան որոշում է մահանալ» և այլն:
-Այնտեղ, որտեղ մեզ սպասում են, մենք միշտ հայտնվում ենք ճիշտ ժամանակին:

 

 

 

Մարինա Գևորգյան