Այսօր Կ. Պոլսում գործում են 37 հայկական եկեղեցիներ եւ 17 վարժարաններ, ուր, սակայն, սաները շաբաթական մեկ-երկու ժամ անցնում են հայոց լեզու ու գրականություն, իսկ մնացած առարկաները պարտադրված են սովորել թուրքերենով: Յուրաքանչյուր դպրոցում կա թուրք փոխտեսուչ, ով հանդիսանում է պետության աչքն այդ կրթօջախում: Համշենահայ ընկերս պատմում է, որ իրենց դպրոցում համշենի բարբառով խոսելն իսկ արգելված է, իսկ մայրենիով հաղորդակցվելու դեպքում ենթարկվում են փոխտեսուչի կտտանքներին:

 


Պոլսում ակտիվ կրթական գործունեություն է իրականացնում ոչ միայն հայոց պատրիարքարանը, այլեւ Գեդիկփաշայի հայ ավետարանական եկեղեցին, ուր գործում է Պոլսի միակ հայկական դպրոցը' Հայաստանից այստեղ տեղափոխված հայ երեխաների համար: Դպրոցը միակն է նաեւ այն առումով, որ այստեղ ուսումնական գործընթացն իրականացվում է ՀՀ կրթական ծրագրով ու դասագրքերով: Այն ութամյա է, սովորում են 150 աշակերտներ, դասավանդում են 17 ուսուցիչներ' բոլորն էլ Հայաստանից: Պատվելի Գրիգոր Աղաբալօղլուի հետ հանդիպումն անչափ հետաքրքիր էր: Հայասեր, համարձակ մարդ է,անում է հնարավորն ու անհնարինը հայ ոգին եւ համայնքի հայաշունչ դեմքը պահպանելու համար:

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ