Բոլորը դժգոհ են մեր այսօրվա վիճակից' բացառությամբ երևի մի քանի իշխանավոր անձի և նրանց մերձ շրջապատի: Դժգոհների մի մասը լավ ապրելը կապում է ՀՀ առաջին նախագահի հետ և ցանկանում է նրա վերադարձը, որին ինքը պատասխանել է մերժումով' մարդը համարյա 70 տարեկան է:
Մյուս մասը կապում է երկրորդ նախագահի հետ' ցանկանալով վերջինիս վերադարձը, ինչին ողջ էությամբ ձգտում է նաև ինքը, բայց դրան դեմ է թե' ժողովուրդը և թե' «պապան»' Վ.Վ.Պուտինը: Ավելի փոքր մասը ձգտում է պեղել անցյալն ու վերադարձնել այն ներկա ժամանակ' չգտնելով այսօր արժանի մեկին կամ արժանի որևէ բան:
Մի մասն էլ ուզում է մի բան փոխի, բայց չգիտի թե ինչպես և ումով: Բայց բազեական ջահելներն ու զարմանալիորեն մեկ այլ անձ, որ համեղ ճաշեր է եփում, միշտ հուսադրում են, թե վաղն ավելի լավ է լինելու' մի փոքր էլ սպասենք, թեև հայտնի չէ, թե որ վաղվա մասին է խոսքը' երևի 2100 թվականի օգոստոսի 23-ի: Իսկ դժգոհների մեծ մասն էլ լռում է և լռությամբ քաշում իր լուծը և կամ լքում է երկիրը: Ու մարդ չի հասկանում, թե ինչ պետք է անել' այս շղթան կտրելու համար...
Վախթանգ Սիրադեղյան