Հեյբելիադայի հոգևոր դպրոցը բացվել է Կ. Պոլսում' 1844 թ.: 1971 թ. Թուրքիայի իշխանությունների որոշմամբ այն դադարեցրել է աշխատանքը' փակ մնալով մինչ օրս: Պոլսի փոքրաթիվ հույն համայնքն ու պատրիարքարանը փորձեր են ձեռնարկում' վերագործարկել պետության որոշումով փակված կրթօջախը, բայց իշխանությունների կողմից համապատասխան թույլտվության բացակայության պատճառով այն շարունակում է գտնվել սպասողական վիճակում։ Համայն աշխարհի հույների համար այս դպրոցի փակ լինելը հավասարազոր է համազգային աղետի, քանի որ միայն այստեղ կարող են հոգեւորականներ պատրաստել Թուրքիայի հույն եկեղեցիների համար:

 

Ոչ ոք իրավունք չունի արտերկրից ժամանել Թուրքիա ու անցնել հոգեւոր ծառայության: Օրենքն արգելում է նաեւ եկեղեցապատկան տարածքների առքն ու վաճառքը: Հետեւաբար, հույները առաջիկայում կարող են զրկվել Թուրքիայում գործող հարյուրավոր ուղղափառ եկեղեցիների նկատմամբ ունեցած իրավունքներից եւ դրանք փաստացի անտեր մնալով' կանցնեն պետության ձեռքը: Խնդրի լուծման ճանապարհին, թուրքերը, հոգեւոր սեմինարիայում դասերը վերսկսելու դիմաց, առաջարկում են փոխել Հունաստանի հյուսիս-արեւելքի թրքական բնակչության հոգեւոր առաջնորդի ընտրության կարգը' այն թողնելով բացառապես տեղի մահմեդական բնակչության կամահայտնությանը եւ հրաժարվել հունական պետության' վերոնշյալ պաշտոնյային հաստատելու գործառույթից:

 

Հույն-թրքական հարաբերություններում հույների համար այս հարցի արդարացի լուծումը նույնքան հրատապ է, որքան' Կիպրոսի հիմնախնդրի կարգավորումը: Հայաստանի հանրապետության ազգային շահը պահանջում է սատար կանգնել Հունաստանին եւ միջազգային տարբեր ատյաններում խոսել նաեւ այս մեծ անարդարության մասին:

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ