Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շատ խորը վիրավորվել է Բեյոնսեից իր և ռեպեր Կենյա Ուեստի հարսանեկան արարողությանը ներկա չգտնվելու պատճառով: Հիշեցնենք, որ Քիմի խոսքերով Բեյոնսեն համաձայնվել էր նույնիսկ լինել հարսնաքրոջ դերում, բայց արդյունքում անգամ հարսանիքին չի գնացել:

 


Չնայած այն բանի, որ հարսանիքն այլևս անցյալում է, Քիմը չի կարողանում ներել երգչուհու արարքը և անհարգալից վերաբերմունքը իր և իր ընտանիքի հանդեպ: Քիմը հայտարարել է, որ կների Բեյոնսեին միայն այն դեպքում, երբ երգչուհին հանրային կերպով ներողեւթյուն կխնդրի:

 

 

Թե ինչ է մտածում այս ամենի մասին հայտնի երգչուհի Բեյոնսեն, դեռ պարզ չէ: Իհարկե, դժվար թե նա ուշադրություն կդարձնի գլամուրի թագուհու «ատելությանը» և դեռ հանրային կերպով ներողություն խնդրի նրանից:

 

 

 

 

Էդգար Մադոյան