Մարդիկ կարծես աստիճանաբար վերածվում են ռոբոտների, վիրտուալ հերոսների, վիրտուալ իրականության տարրերի, կտրված կյանքից, իրականությունից…


Մտնում ես սրճարան, մետրո, այլ տրանսպորտային միջոց, որևէ հանգստի գոտի՝ բոլորն աչքները չռած նայում են հեռախոսներին, երաժշտություն լսում ականջակալներն ականջներին: Նույնը փողոցում քայլելիս, երթևեկելիս, զանազան այլ վայրերում, հերթերում սպասելիս: Կտրված, վերացած, անհաղորդ, անըզգա, անտարբեր շրջապատի նկատմամբ, խրված խաղերի, կայքերի, սոցցանցերի ու խոսակցությունների մեջ:


Շուտով աստիճանաբար շփումը, բարեկամությունը, ընկերությունը, զգացմունքները, սերը, գուցե նաև սեքսը, եթե դա հնարավոր է՝ կլինի վիրտուալ…Ամեն ինչ կդառնա և արդեն դառնում է խաբկանք, անիրական, անպատասխանատու և տեսիլքային: Վերանում է մարդկային անմիջական, ջերմ, կենդանի, կյանքով ուրախությամբ առլեցուն, ինչու չէ նաև պարտավորեցնող շփումներն ու հանդիպումները:


Աստճանաբար կազմավորվում է վիրտուալ զոմբիների, աշխարհից, իրականությունից կտրված, վերացածների հասարակություն…


Սա չարիք է, սարսափելի չարիք՝ հղի առողջական և հոգեբանական լուրջ խնդիրներով, հետևանքներով: Սա դարիս չարիքն է…

 

 

Ռոբերտ Մելքոնյան