Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից սպառողներին սպասարկվող էլեկտրաէներգիայի սպասարկումը մեղմ ասած շատ վատ և անպատասխանատու աստիճանի է հասել : Սա առաջի դեպքը չէ,երբ սպառողներին առանց զգուշացնելու տեղի են ունենում անջատումներ : Նման անպատասխանատու քայլերի պատճառով սպառողների տեխնիկան կարող է փչանալ,էլ չեմ ասում այն անհարմար իրավիճակների մասին,որ մարդ կարող է հայտնվել,սկսած լիֆտում մնալուց,մինչև լոգանք ընդունելու անջատումներից : Նման անպատասխանատու քայլերին պետք է վերջ տրվի : Օրինակ,այսօր կենտրոնում անջատում էր տեղի ունեցել,և հոսանքը միացել էր միայն չորս ժամ հետո : Կլաուստրաֆոբիա կամ այլ հիվանդություն ունեցող մարդը դժվար կարողանար պահպանել իր ստաբիլ առողջական վիճակը,չորս ժամ լիֆտում մնալով : Նման անպատասխանատու քայլերին պետք է վերջ տալ,հակառակ դեպքում պատժամիջոցները և տուգանքները անխուսափելի են լինելու :

 

 

 Հայկ Դերզյան