Ճանապարհի վրա մնացել են հետքեր'երկու ոտք ունեցող արարածի հետքեր:
Հետքերի կողքին ծաղիկներ են աճել'հողին պատճառելով ցանկալի վերքեր:
Վերքերին նայրի, թող սիրտդ ցավի, աչքդ ողողվի, խեղդվի արցունքից: Չես ուզում կարդալ վերքերի վրայի' հնացած մտքերը:

 


Հետքերը քեզ երկար չեն սպասի, կհամարձակվես նայել'կտեսնես հետքերի վրայի հնացած մտքերը...
Իսկ եթե չնայես, պարզապես պահը բաց կթողնես, պարզապես կիսատ կմնաս, պարզապես չես զգա այն սպասումը, որը թողեցի ես հետքերիս վրա'աշխատելով հողի մեջ թաղել հոգուս վերքերը:
Հետքեր, հետքեր...

 


Երկու ոտք ունեցող արարածի հետքեր...
Դուք մաշվեցիք, բայց վերքերը մնացին ու նոր հետքեր թողեցին 'հոգուս վրա...
Անիրական սպասումի վերքեր...

 

 

 

Հեղինակային պատմություններ