Սա ուղղակի աբսուրդ է: Ո՞նց կարելի է նման բան թույլ տալ: Լրատվամիջոցը հրապարակում է, որ Սևանում լողանալու համար պետք է 500 դրամ վճարեն, դիմում են բնապահպանության նախարարություն, վերջիններս հայտնում են, որ մասնավոր տարածքների սակագների համար իրենք պատասխանատու չեն:
Նման պատասխանից հետո նրանք դիմում են «Սևան» ազգային պարկ, որտեղից ասել են, որ իրենք ոչ մի կերպ չեն կարող մասնավոր անձանց պարտադրել ջուր մտնելը դարձնել անվճար, առավել ևս որ ծառայությունների դիմաց քաղաքացիներին ՀԴՄ կտրոններ են տալիս:

 

 

Ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ Սևանա լճի վրա հսկողություն իրականացնող մարմիններից' բնապահպանության նախարարություն և «Սևան» ազգային պարկ, ոչ ոք պատասխանատու չէ այն բանի համար, որ մասնավորը կարող է վարձակալած տարածքի համար վճարել և օգտագործել այդ տարածքն անբարեխղճորեն: Սա հենց այդ կառույցների անգործության ուղղակի հետևանքն է:

 


Նման հրապարակումից հետո այս կառույցները պարտավոր էին շտապ քայլեր ձեռնարկել, տույժի ենթարկել տարածքը վարձակալողին, ընդհուպ մինչև վարձակալության պայմանագրի խզումը:
Բայց դե ոնց տեսնում ենք, այս կառույցները ստեղծված են ոչ թե բնության պահպանման համար, այլ նույնիսկ հայտնում են, որ պատասխանատվություն չեն կրում իրենց իսկ անգործության կամ սխալ գործունեության հետևանքով քաղաքացու գրպանին հասցված վնասի համար:

 

 

 

Գոռ Գևորգյան