-Գյուղ Օյմյանկոն, Ռուսաստանի Դաշնություն
բնակչությունը՝ 472 մարդ
Ռուսաստանի Դաշնության Յակուտսկի երկրամասում գնվող Օյմյանկոն գյուղն ունի կասկածելի կարգավիճակ, քանի որ այն համարվում է երկրի վրա ամենացուրտ բնակավայրը, որը շղթայված է երկու լեռներով, որոնք մշտապես պահպանում են սառնաշունչ օդը։ Ձմռանը միջին ջերմաստիճանը -50 C է, իսկ տարեկան 7 ամիս շարունակ ջերմաստիճանը չի բարձրանում +2 C աստիճանից։ Չնայած այս պայմաններին, բնակչության թվաքանակը միշտ մնում է հաստատուն։
-Պրիպյատ քաղաք, Ուկրաինա
Բնակչությունը՝ 0
Նախկինում այստեղ ապրել է շուրջ 50 հազար մարդ, դրա մասին են վկայում բարձրահարկ ուրվական-շենքերը։ Քաղաքը լիովին դատարկվել է մոտակայքում գտնվող Չերնոբիլի ատոմակայանի պայթյունից հետո։ Չնայած, որ ռադիացիայի մակարդակը 26 տարվա ընթաքում բավականին իջել է, այնտեղ վերաբնակեցումն անցանկալի է։
-Լինֆեն քաղաք, Չինաստան
Բնակչությունը՝ 4 316 612 մարդ
Կարող է զարմանալի թվալ, որ նման շատ բնակչություն ունեցող քաղաքը կարող է լինել անհյուրընկալ, սակայն փաստ է, որ ածխահանքի արդյունաբերության պատճառով քաղաքը մտնում է երկրագնդի ամենակեղտոտ ու փոշոտ քաղաքների տասնյակի մեջ։
Սանասար Կարապետյան