1. Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը կապված
են մեծ ռիսկի հետ: Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք
հասնի:
2. Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը: Գուցե ավելին՝ ձեռք եք
բերում նոր փորձ: Մի վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ:
3. Հետևեք 3 հավերժ
կանոններին.
- հարգիր քեզ, որպեսզի
ուրիշներն էլ քեզ հարգեն,
- հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք,
- մի խուսափիր քո արարքների համար
պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, որպեսզի ուղղենք մեզ և մեր սխալները, պետք է նախ ընդունենք դրանք:
4. Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ հարկավոր է. երբեմն մեր
ենթագիտակցության և
գիտակցության ինֆորմացիան չեն համընկնում: Մենք շարժվում ենք այնպես, ինչպես թելադրում է մեր
գիտակցությունը' չիմանալով, որ ենթագիտակցորեն մենք այլ բան ենք ցանկանում: Պետք է սովորել լսել ներքին ձայնը:
5. Սովորեք կանոնները,
որպեսզի իմանաք' ինչպես դրանք ճիշտ խախտել:
6. Մի թողեք, որ փոքրիկ
վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը:
7. Եթե սխալվել եք, ապա արեք ամեն ինչ դա ուղղելու համար:
8. Երբեմն պետք է լսել ձեր ներքին ձայնին միայնության մեջ:
9. Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները:
10. Հիշեք, որ երբեմն լռությունը ամենալավ պատասխանն է:
11. Ապրեք կյանքն արժանապատվորեն, որպեսզի ծերության ժամանակ ինչ-որ լավ բան ունենաք հիշելու:
12. Սիրելի միջավայրը ձեր կյանքի հիմքն է:
13. Վեճի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, անցյալի մասին մի հիշեք – հենց վեճի ժամանակ է մեր գիտակցությունը մթագնում, երբ մենք ջղայնացած ենք, կորցնում ենք մեզ և չենք
կարողանում կառավարել մեր մտքերը: Մենք հենց այդ պահին
ենք խոցելի: Փորձենք
կառավարել մեզ, չվիրավորենք դիմացինին, գտնենք մեր սխալը և հանգիստ բացատրենք նրա սխալը: Հիշելով անցյալը' մենք
մեր դիմացինին դարձնում ենք ավելի ուժեղ, վիրավորելով նրան' վիրավորում ենք մեզ:
14. Կիսվեք ձեր գիտելիքներով: Դա անմահության միակ ձևն է:
15. Եղեք քնքուշ Երկիր
մոլորակի հետ, սիրեք նրան և նա կսիրի ձեզ – մարդկությունը զարգանալով հեռացել է մայր բնությունից: Մենք հատում ենք ծառերը տուն կառուցելու
համար, ճանապարհաշինության
համար ոչնչացնում ենք կանաչ տարածքներն ու ժայռերը, սպանում ենք կենդանիներին և
չենք գիտակցում, որ հենց մեզ ենք վնասում: Չե որ մենք էլ ենք
բնության մի մասնիկը:
16. Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել:
Այդպես դուք ձեռք եք բերում նոր գիտելիքներ և ծանոթանում եք նոր մարդկանց հետ:
17. Հիշեք, լավ
հարաբերություններն այն են, որտեղ յուրաքանչյուր երկրորդ
կեսը, ում հետ էլ որ նա լինի, միշտ ձեր մասին է մտածում:
18. Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք, որպեսզի հետո ստանաք այն:
Մենք երբեմն այնքան ենք տարված լինում մեր
երազանքներով, որ չենք
նկատում մեր առջև բացված ճանապարհը, որը գուցե տանում է դեպի մեր երազանքը:
Հայկ Սահակյան